top of page

Ողբերգական ավտովթար` Սյունիքում. կա զոհ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 19
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

1/2948
bottom of page