top of page

Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է բացառել․ ԱՄՆ դեսպան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 22
  • 1 min read
ree

«Զանգեզուրի միջանցքը» կարող է խոշոր ներդրումներ ներգրավել Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ:


Բրայզան ընդգծել է, որ Ադրբեջանը, օգտագործելով կապերը Թուրքիայի, Վրաստանի և Եվրոպայի հետ, ամրապնդում է իր անկախությունը և ստեղծել է գրավիչ ներդրումային միջավայր:



«Այդ ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նավթն ու գազը բաց են աշխարհի համար և ասաց, որ անհրաժեշտ է ներգրավել օտարերկրյա ներդրողներին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական շահեր ուներ»,- ասել է նա։


Բրայզան հավելել է՝ «ղարաբաղյան հակամարտությունը երկար տարիներ միշտ սպառնալիք է եղել ներդրողների համար»:


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին դեսպանը նշել է՝ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու անհրաժեշտությունը:

1/2948
bottom of page