top of page

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը կողաշրջվել է․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 28
  • 1 min read
ree


Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են 76-ամյա Խաչատուր Գ․-ի վարած «Opel» մակնիշի և 58-ամյա Տիգրան Կ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2946
bottom of page