«Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը ոչ մի բանի մասին էր». Գեղամ Մանուկյան
- Lilit

- Jul 31, 2024
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է երեկ Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը. «Ռուբինյան-Քըլըչ երկփուլ հանդիպումը ոչ մի բանի մասին էր, քանի որ, պայմանական ասեմ, հասարակական-քաղաքական հաղորդում է չէ՞ ձերը, գամ, էստեղ նստեմ ու սկսենք առողջապահությունից խոսել, որը չի տեղավորվում հաղորդման ձևաչափի մեջ... Հայ-թուրքական իբր թե հարաբերությունների կարգավորման թատերական ներկայացումը շարունակվում է, որը թուրքական դիվանագիտության համար բավական ձեռնտու վիճակ է, քանի որ ինքը հանդես է գալիս հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու դիմակով, բայց զուգահեռ, մատ թափ տալը շարունակում է»,- նշել է պատգամավորը:




















