top of page

Թուրքիայի արեւմուտքում հայտնաբերվել է մ.թ.ա. V դարի ոսկեդրամներով լի կճուճ. NAS

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 5, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի եւ ԱՄՆ հնագետների միջազգային խումբը ոսկեդրամներ է հայտնաբերել Թուրքիայի Հանրապետության արեւմուտքում, հին հունական Նոտիոն քաղաքի պեղումների ժամանակ ։ Դրանք պատկանում են մ.թ.ա. V դրաին։ Հետազոտությունը հրապարակվել է Միչիգանի համալսարանի Notion Archaeological Survey (NAS) գիտական ամսագրում։

Գիտնականները հողից հանել են կճուճ՝ լի պարսկական դարիկներով՝ ոսկեդրամներ, որոնք հատվել են Պարսկական կայսրությունում։ Պատմական աղբյուրների համաձայն՝ մեկ դարիկը հավասար էր զինվորի մեկ ամսվա վճարին։ Հնագետները կարծում են, որ հայտնաբերված դարիկները հատվել են Սարդերում, որը գտնվում է Նոտիոնից մոտ 97 կիլոմետր հեռու։

Հետազոտողների խոսքով՝  առավել հավանական է, որ դրանք նախատեսված են եղել վարձկաններին վճարելու համար, որոնք թաքցվել էին եւ, անհայտ պատճառով, այդպես էլ չէին հասել հասցեատերերին։

Մասնագետները կարծում են, որ գանձը կարող էր չփնտրվել այն իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել մ.թ.ա. 430-427թթ., երբ աթենացիները հետ վերցրին Նոտիոնը պարսիկներից եւ քաղաքից դուրս քշեցին պարսից տիրակալության կողմնակիցներին։

Թիմը նաեւ Նոտիոնում հայտնաբերել է խեցե եւ այլ իրերի մասնիկներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. V դարով։

1/2948
bottom of page