Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան
- Lilit

- Sep 15, 2024
- 1 min read

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Շրջայցի ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի՝ համայնքում տնտեսական զարգացման, լրացուցիչ ջրային ռեսուրսների ներգրավման ու ջրի կառավարման արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողատարածքների ջրամատակարարման բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, զբոսաշրջության վրա զգալի դրական ազդեցությանը։




















