top of page

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 23, 2024
  • 1 min read
ree

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։

Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Հանրապետության պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամետշինը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել էր Գուտերեշի՝ գագաթնաժողովին մասնակցելու որոշումը։ Գերատեսչությունում նշել են, որ նման քայլը վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը։ Նրանք նաև հիշեցրել են Գլխավոր քարտուղարի՝ Խաղաղության առաջին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը,  չնայած Կիևի հրավերին։ Այն տեղի ունեցավ ամռանը՝ Շվեյցարիայում։

1/2946
bottom of page