28-ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
- Lilit

- Aug 4, 2024
- 1 min read

Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ-ի (ծնված 1996թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:




















