«Իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է»․ ԱԱԾ-ն՝ Սյունիքում սահմանապահ զորքերի զինվորի մահվան մասին
- Lilit

- Apr 25
- 1 min read
ԱԱԾ-ն Սյունիքում սահմանապահ զորքերի զինվորի մահվան պատճառի մասին հետևյալն է հայտնում․
«Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։






















