Search
Մոսկվայի օդանավակայաններում չվերթները շարունակում են հետաձգվել
- Lilit
- 12 hours ago
- 1 min read
Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան գրեթե 100 չվերթ է հետաձգվել: Այս մասին հայտնել են Մոսկվայի տրանսպորտային դատախազությունից:
Նախօրեին Մոսկվայի մարզի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ օդանավակայանները չեն աշխատել։
«Մայիսի 8-ի առավոտյան դրությամբ՝ Շերեմետևոյում հետաձգվել է 15 չվերթ, ժամանել է 12 չվերթ, Դոմոդեդովոյում հետաձգվել է 14 չվերթ, Վնուկովոյում հետաձգվել է 18 չվերթ, ժամանել է 26 չվերթ, Ժուկովսկիում հետաձգվել է 4 չվերթ, ժամանել է 5 չվերթ»,- նշված է հաղորդագրությունում: