Ինչ քննարկում են ունեցել Միրզոյանն ու Կալասը
- Lilit

- May 14
- 1 min read
Հայաստանի ԱԳ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։
Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքները դրված են ՀՀ-ԵՄ գործընկերության հիմքում, և միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան շփումներին և դրանց օրակարգային հարցերի։
Միրզոյանը և Կալասը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ, և ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով լի ժամանակաշրջանում ամուր և համախոհ գործընկերությունների զարգացման կարևորությունը։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը։





















