Սրանց ասում ես հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում. Աբրահամյան
- Lilit

- Sep 6
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Սրանց ասում ես` ինքնիշխանություն եք հանձնել, ասում են` ասֆալտ ենք արել, ասում ես` երկիրը սակարկման ենք հանել, ասում են` դպրոց ենք սարքում, ասում ես` հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են` նոր թունել ենք սարքում:
Օրը 20 հոգի նույն ասֆալտը, դպրոցն ու թունելը տարբեր ռակուրսների նկարում ու թանկ ծախում են հասարակության վրա, թե բա` աննախադեպ:
Աննախադեպությունը ձեր նահանջի, կռանալու և հպատակվելու մեջ է»։




















