top of page

Փաշինյանը հանրությունից ներողություն է խնդրել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 10
  • 1 min read

ree

Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով Ձեր գրած նամակները անձամբ կարդալու և արձագանքելու համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հիմա վիճակը հետևյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ և ընթացք տալ և այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետև այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։



Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա և նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտևի։ Հայցում եմ Ձեր ներողամտությունը»,- գրել է Փաշինյանը:

1/2948
bottom of page