Թրամփի դաշնակիցը ելույթի ժամանակ արձակած կրակոցից մահացավ. վարկածներ ԱՄՆ քաղական գործչի սպանության հետ կապված
- Lilit

- Sep 11
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկոյան հաստատել է, ամերիկացի ակտիվիստ, քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահը. ում ելույթի ժամանակ կրակել էին: Նա ցավակցական խոսքեր է հղել քաղաքական գործչի ընտանիքին, հաղորդում է Fox News-ը:
Ենթադրվում է, որ Չարլի Քըրքի դեմ մահափորձը կատարել է Յուտայի դեմոկրատական կուսակցության անդամ Մայքլ Մուլինսոն:
Նշենք նաև, որ ռուսական լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է քաղաքական գործչի ելույթից մի հատված: Յուտայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ սպանված ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը Վլադիմիր Զելենսկիին անվանել է ԿՀՎ խամաճիկ:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտի ճշմարտությունը Զելենսկու մասին։ Նա ԿՀՎ-ի խամաճիկ է, որը իր սեփական ժողովրդին տարել է ավելորդ կոտորածի», - ասել է Քըրքը։
Ուկրաինական լրատվամիջոցներում հերքվում է Զելենսկու կապը այդ սպանության հետ:
Հավելենք՝ Չարլի Քըրքը ԱՄՆ նախագահի կողմնակիցն էր, նա 31 տարեկան էր, ուներ կին և երկու երեխա:
Ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում քաղաքական գործչի վրա կրակել են ելույթի ժամանակ





















