top of page

Այս Կառավարությունը փորձում է խմբագրել մեր պատմությունը. որոշել ենք մեր ստացած շքանշանները հետ հանձնել. ակցիայի մասնակից

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2
  • 1 min read

ree

Այս Կառավարությունը փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար արյուն ենք տվել, իր սխալներն արդարացնելու համար զրոյացնել: Այս մասին ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը: Նրանք, ի նշան քաղաքական գործընթացներին իրենց վերաբերմունքին, ցանկանում են հետ վերադարձնել 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու համար ստացած իրենց շքանշանները:

«Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր Հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը՝ սուտ է եղել, գոյություն չունի: Ի նշան բողոքի այս խայտառակության դեմ՝ իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները հետ հանձնել»-նշեց մասնակիցը:

Նա հավելեց, որ իրենք չեն կարող կրել շքանշաններն այն պարագայում, երբ ամեն արժեք, գաղափար, զոհողություն, որ դրված էր այդ շքանների հիմքում՝ զրոյացվում է: 

1/2946
bottom of page