«Թրամփի ուղու» մեկնարկի առիթով Ալիևն ուղերձ է հղել Թրամփին
3 hours ago
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ղեկավարի՝ Իքս սոցիալական ցանցում կատարած հրապարակման մեջ։
«Ցանկանում եմ Ձեզ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել «Թրամփի
ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկի կապակցությամբ Ձեր ուղերձում ինձ հասցեագրված ջերմ խոսքերի համար», - ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ Վաշինգտոնի հետ համագործակցության և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական իրականացման մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։




















