top of page

«Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է նոր Սահմանադրության նախագծին․ Թանդիլյան

48 minutes ago
1 min read

«Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծին և վերահաստատում է իր դիրքորոշումը, որ արտաքին թելադրանքով պատրաստված նման բովանդակությամբ փաստաթուղթը չպետք է ներկայացվի հանրաքվեի։ Այս մասին գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։




Նրա գնահատմամբ՝ Անկախության հռչակագրին հղումը նախագծից հանելը վտանգում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։




Թանդիլյանը նաև քննադատել է նախագծում մարդու իրավունքներին, իշխանության ճյուղերի լիազորություններին, դատական և օրենսդիր մարմիններին ու անկախ կառույցներին վերաբերող փոփոխությունները՝ պնդելով, որ դրանք հակասում են ժողովրդավարության և իշխանությունների տարանջատման սկզբունքներին։



Նա հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կուսակցությունը պատրաստ է հանրությանը մանրամասն ներկայացնել նախագծի այն դրույթները, որոնք համարում է վտանգավոր և անընդունելի։





Սիրելի՛ ժողովուրդ, սա «Քո Սահմանադրությունը» չէ, «նրա Սահմանադրությունն» է։



Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը»,- գրել է Թանդիլյանը։

1/3752
bottom of page