top of page

ԵՄ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 44,48 միլիարդ դոլարի վարկ՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 17, 2024
  • 1 min read
ree

ԵՄ-ն համաձայնել է Ուկրաինային տրամադրել մոտ 44,48 մլրդ դոլարի նոր վարկ մինչև 2024 թվականի վերջ՝ անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ երեք եվրոպացի պաշտոնյաների վրա հղումով։

FT-ի հաղորդմամբ՝ նման միակողմանի քայլը կարող է ձեռնարկվել Բրյուսելի այն մտավախության ֆոնին, որ Բուդապեշտը կխանգարի ԱՄՆ-ին տրամադրել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են ռուսական սառեցված ակտիվներով վարկի մարմանը մասնակցելու համար։ Օրբանի կառավարությունը փորձում է հետաձգել որոշման ընդունումը մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, սակայն ԵՄ-ն պետք է պատրաստի այլընտրանք հիմա՝ ապահովելու, որ օգնությունը Կիև հասնի մինչև 2024 թվականի վերջ։

«Առաջարկը հրատապ է ընդունել մինչև հոկտեմբերի վերջ, որպեսզի միասնական վարկը տրամադրվի մինչև 2024 թվականի վերջ՝ ապագա տրանշներով վճարումների համար»,– մեջբերում է թերթը առաջարկի նախագիծը։

Ըստ այդմ՝ նոր վարկի տրամադրումը կդիտվի որպես օգնության ընդլայնում, որը կպահանջի ԵՄ անդամ երկրների մեծամասնության աջակցությունը, այլ ոչ թե միաձայն քվեարկություն, ինչը կօգնի շրջանցել Հունգարիայի վետոն։

1/2946
bottom of page