Google-ը Chrome-ի համար նախատեսված ԱԲ օգնական է մշակում․ ի՞նչ է անելու այն
- Lilit

- Oct 28, 2024
- 1 min read

Google-ն ակտիվորեն աշխատում է Project Jarvis նախագծի իրականացման վրա, որը ներառում է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված վիրտուալ օգնականի ստեղծում Chrome վեբ դիտարկչի համար:
Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, այս ալգորիթմը կօգնի օպտիմալացնել տարբեր առաջադրանքների կատարումը, այդ թվում՝ համացանցում տեղեկատվության որոնումը, առցանց գնումները և ավիատոմսերի ամրագրումը:
Աղբյուրի համաձայն՝ Jarvis-ը հիմնված կլինի Gemini նեյրոնային ցանցի ապագա տարբերակի վրա, իսկ ԱԲ օգնականն ինքը հասանելի կլինի բացառապես դիտարկչում: Այս գործիքը նախատեսված է օգնելու մարդկանց ավտոմատացնել ամենօրյա առաջադրանքները համացանցում՝ օգտագործելով՝ էկրանակադրեր կամ տեքստային հրամաններ:
ԱԲ ոլորտի խոշորագույն ընկերությունները նույնպես ակտիվորեն աշխատում են նմանատիպ ԱԲ օգնականների ստեղծման վրա։ Օրինակ՝ Microsoft-ի Copilot Vision-ը կկարողանա զրուցել օգտատիրոջ հետ այն վեբ էջերի մասին, որոնք նա դիտում է: Սպասվում է, որ հաջորդ տարի Apple Intelligence ալգորիթմները կսովորեն հասկանալ, թե ինչ է կատարվում օգտատիրոջ սարքի էկրանին։
Ինչ վերաբերում է Google-ին, ապա Jarvis-ի ալգորիթմի հրապարակային ցուցադրությունը կարող է տեղի ունենալ այս տարվա դեկտեմբերին, թեև հնարավոր է, որ այն հետաձգվի։ Աղբյուրի համաձայն՝ Google-ը նախատեսում է ալգորիթմի հասանելիությունը բացել սահմանափակ թվով փորձարկողների համար, որոնք պետք է օգնեն գտնել և ուղղել սխալները։




















