Այս դեղամիջոցների չափից շատ օգտագործումը կարող է վնասել սիրտը
- Lilit
- Aug 8
- 1 min read

Որոշ դեղամիջոցներ, եթե օգտագործվում են երկար ժամանակ կամ առանց հսկողության, կարող են բացասաբար ազդել սրտի աշխատանքի վրա:
Ցավազրկողներ (ՈՍՀԴ)Այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են իբուպրոֆենը և դիկլոֆենակը, հաճախակի ընդունման դեպքում, մեծացնում են բարձր արյան ճնշման, առիթմիայի և սրտի անբավարարության առաջացման ռիսկը:
Քաշի կորստի դեղամիջոցներ և խթանիչներԷֆեդրին կամ կոֆեին պարունակող դեղամիջոցները կարող են առաջացնել արագացած սրտխփոց, անոթային սպազմեր և մեծացնել սրտի կաթվածի առաջացման ռիսկը:
Որոշ հակաբիոտիկներ և հակաալերգիկ դեղամիջոցներԴրանց կողմնակի ազդեցությունները կարող են ազդել սրտի ռիթմի վրա, հատկապես սրտանոթային հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ:
Կարևոր է. մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և միշտ դիմեք բժշկի: