top of page

Լավ ամոթ ա, գետինը մտեք, արա՛, ներվերս կերան մի տարի․ Փաշինյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20
  • 1 min read

ree

Չի եղել մի դեպք, որ 2018-ից առ այսօր սպորտի որևէ հարցի միջամտեմ։ Մեր խմբակցությունում մի պատգամավոր կար, ուզում էր, որ իրեն մտցնեն հավաքականի կազմ, վեց ամիս հետևիցս ընկած էր, որ ինքն ու հայրը հավաքական ընդգրկվեն։ Իր ելույթում՝ նկատի ունենալով Արսեն Ջուլֆալակյանին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



«Արթուր Ալեքսանյանը չլինի, Ռոման Ամոյանը չլինի, թե բա՝ մենք լինենք, եղբայր գնա քո գործերին։ Լավ ամոթ ա, գետինը մտեք, արա՛, ներվերս կերան մի տարի, հավաքականի կազմում մենք լինենք, մենք կպնենք, ոչ մեկ չկպնի։



Դա միակ դեպքն ա, որ ուզել են ինձ նման խոսակցության մեջ ներքաշել, բայց չի ստացվել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հավաքականից ասել են, որ եթե Ջուլֆալակյանները հավաքական ընդգրկվեն, բոլորով հրաժարական կտան կհեռանան։

1/2948
bottom of page