top of page

Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 26, 2024
  • 1 min read
ree

Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Տավուշում սահմանազատման գործընթացի հետևանքով Կիրանցի մի շարք բնակիչների հողեր անցել են Ադրբեջանին՝ չնայած կադաստրի վկայականների առկայությանը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի խոսքով՝ Կիրանցում տրված կադաստրային փաստաթղթերն ունեն ապացուցողական ուժ։

«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում», - ասաց Ալեքսանյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ կարող էին նման դեպքեր լինել։

1/2948
bottom of page