top of page

Եթե ռուսները սպառնան էլեկտրաէներգիայի անջատմամբ, նույնը նրանց կսպասի. Զելենսկի

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 27
  • 1 min read
ree

Իսրայելական Patriot համակարգը գործում է Ուկրաինայում արդեն մեկ ամիս, և ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինան աշնանը կստանա երկու համակարգ։


Նա հավելել է . «Եթե ռուսները սպառնան Ուկրաինայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի անջատմամբ, նրանք պետք է իմանան, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նույնպես էլեկտրաէներգիայի անջատում կլինի»։


«Պուտինը չի սպասի Ուկրաինայի պատերազմի ավարտին. նա կբացի մեկ այլ ճակատ»,- ասել է Զելենսկին: 


Անդրադառնալով Մոլդովայի ընտրություններին, նա նշել է. «Չի կարելի ասել, որ սա Մոլդովայի ներքին գործն է։ Մոլդովան ԵՄ ապագա անդամ է, նրա տարածքը սահմանակից է եվրոպական երկրներին, և Ռուսաստանը իսկապես ցանկանում է ազդել Մոլդովայի վրա։ Ամեն ինչ սկսվում է քաղաքականությունից»:

1/2946
bottom of page