Turkish Cargo-ն իրականացրել է Ստամբուլ-ԵրևանՍտամբուլ ուղղությամբ առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը
Nov 16
1 min read

Թուրքական Turkish Airlines ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ Turkish Cargo-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ–Երևան–Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։
Թուրքական մասնագիտական հարթակների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումները և ընդլայնել միջազգային լոգիստիկ կապերը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտից Turkish Airlines-ը նույն ուղղությամբ իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։




















