top of page

Նոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն Մարուքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 2 min read
ree

Պարզվում է, որ Արևմտյան Ադրբեջանի թեման փակ չէ, իսկ մեզ օգոստոսի 8-ից հետո ամեն օր Հայաստանում քարոզել են, որ այդ թեման փակ է։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Բեռլինում  հայ լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նա միացրեց ձայնագրությունը, որտեղ Փաշինյանն ասում է. «Ղարաբաղյան շարժումը ավարտվել է և այն սկսելու փորձերը օգտակար չեն։ Հիմա տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անընդհատ «արևմտյան Ադրբեջան», ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն և պետք է հասկանալ՝ որը որի պատճառն է, որը պատճառը է և որը հետևանքը է։ Բայց ես ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ՝ եկեք նստենք միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այդ թեման հանում։ Որովհետև այդ թեման հանել նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես գիտեմ, որ դա ցավոտ թեմա է, Այդ թեմայի շարունակությանը խանգարում է «արևմտյան ադրբեջանի» և այս կարգի ինչ որ խոսույթներ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան»։

Այնուհետեւ Մարությանը նշում է. «Մեծ ցավով ուզում եմ արձանագրել որ յոթ ու կես տարի անց այսքան արհավիքից հետո այս խոսակցությունը գիտե՞ք ինչի մասին է, որ մեզ ներկայացնող վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ այս թեման չի լավ հասկանում։ Որովհետև «արևմտյան Ադրբեջանի» թեման լրիվ այլ թեմա է և այս թեման լավ չհասկանալով բերվում է մի հատ այլ թեմա որ ինքը առաջարկում է Ալիևին, որ ճանապարհային քարտեզ մշակենք իրար հետ և այս երկու թեմաները փակենք։

Ընհանրապես, Արցախի թեման բացարձակապես կապ չունի, որևէ զուգահեռ չունի «արևմտյան Ադրբեջանի» կեղծ նարատիվի հետ, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Խորհրդային Միության ժամանակ ունեցել են ինքնավարություն, ինստիտուցիոնալ իրավունքներ։ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, որ Ալիևը կոչում է արևմտյան ադրբեջանցիներ, ինքնավարություն չեն ունեցել, նրանք ուղղակի եղել են այստեղ փոքրամասնություն։ Նմանատիպ փոքրամասնություն մենք ունեցել ենք Բաքվում, Շամխորում, Սումգայիթում և մյուս տեղերում։

Այսինքն, «արևմտյան Ադրբեջանի» զուգահեռը Ադրբեջանում ապրող հայերն են և միևնույն ժամանակ նրանք Ադրբեջանից են գաղթել Հայաստան, և Հայաստանից էլ ադրբեջանցիներին մենք ոստիկանական միգալկաներով իրենց տների փոխհատուցումները տված տարել ճանապարհին ենք Ադրբեջան։ Տարբերությունը ֆիքսեք, մերոնք գաղթել են բռնաբարված, ջարդված, սպանություններով, պագրոմների արդյունքում, իսկ ադրբեջանցիներին մենք միգալկեքով տարել ճանապարհել ենք։

Փաշինյանի առաջին ֆունդամենտալ սխալն այն է, որ ինքը ասում է՝ այս երկու հարցերն իրար հետ փակենք։Այս հարցերը խառնելը, չհասկանալ այս հարցերի տարբերությունը, հղի է նոր պատերազմներով, նոր զոհերով։

Հաջորդը, օգոստոսի 8-ի Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրությունից հետո Հայաստանում պրոպագանդա է եղել, մեզ ասել են, որ բոլոր խնդիրները լուծված են, խաղաղությունը եկել է, դա իրողություն է։ Պարոն վարչապետ, բա որ նախաստորագրում էիք պայմանագիրը, որի նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբողջ փաթեթը լուծարելու թուղթ էիք ստորագրում, բա այդ ժամանակ չէիք ասո՞ւմ՝ Ալիև, դու էլ «արևմտյան Ադրբեջանի» թեման փակի, որ ես ստորագրեմ։

Այսինքն դուք միակողմանի բոլոր թեմաները փակել եք, առանց Հայաստանի վերաբերյալ նրանց թեմաները փակելուն հասնելո՞ւ։ Այսինքն դուք միակողմանի տվել եք ամեն ինչ ու չեք ստացել ոչինչ։ Հիմա Ալիևին առաջարկում ենք ճանապարհային քարտեզ, ընդ որում այդ առաջարկը չեք անում է Ալիևի հետ բանակցելուց, լրագրողների միջոցով եք անում։ Ո՞վ է լրագրողների միջոցով ում հետ բանակցել, որ դուք այդպիսի բան եք բանակցում, ուզում եք հարց լուծեք»։

1/3032
bottom of page