Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ` ԱԺ պատգամավորների համար. Գեղամ Մանուկյան
- Lilit

- Jul 24, 2024
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդաամ Գեղամ Մանուկյանը գրել է.
«Փաստորեն, Տավուշի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար: Սահմանապահ փոխգնդապետը պարզաբանում է՝ կա սահմանային գոտի եւ շերտ: Ինչի մասին, ի դեպ, օրերս ինքս էի հարցրել ԱԱԾ փոխտնօրենին ու գրավոր հարցում եմ ուղարկել: Այլ մանրամասներ Կիրանցից ու Աճարկուտից՝ տեսանյութում ...»։




















