Բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները․ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային
- Lilit

- Aug 24, 2024
- 1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգումշնորհավորել է Ուկրաինային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է գրառման մեջ:




















