top of page

Ուժեղ քամու հետևանքով ծառեր են ընկել և վնասել գազատարներ. Վարդենիսում և Ակունքում գազանջատումներ են

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 21
  • 1 min read
ree

Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին՝ ժամը 15:10-ից, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2946
bottom of page