top of page

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 24
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։



Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ։



Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով շարունակական աշխատանքը՝ հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

1/2948
bottom of page