top of page

Արարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլար

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 25
  • 1 min read

ree

Երեկ՝ սեպտեմբեի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել: 


 


Դեպքի վայր են ժամանել Արարատի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: 



Տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար դոլար, ապա դիմել փախուստի: 


 


Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 


 


Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

1/2946
bottom of page