top of page

Շատ արցախցիներ, ում տեսել են նաև պայթյունից հետո, անհետացել են տարակուսելի հանգամանքներում․ Սողոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 25
  • 1 min read

ree

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրել է․

«Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:

Սակայն, ամիսներ առաջ անհայտ կորած անձանց հարազատներից մեկի հետ զրույցում պարզ դարձավ, որ արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. մարդիկ, որոնք չեն գտնվել պայթյունի կենտրոնում, և ում տեսել են տեղանքում նաև պայթյունից հետո, անհետացել են:

Ընդ որում, ըստ տարբեր խոսակցությունների, տեղում տարհանում իրականացրել են նաև ադրբեջանցիները` սեփական մեքենաներով:

Միևնույն ժամանակ ՀՀ-ում այս անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ վարույթ չի նախաձեռնվել, իսկ նրանց հարազատները գտնվում են իրավունքների պաշտպանության բացարձակ իզոլացման մեջ:

Գնահատականները թողնում եմ ձեզ»:

1/2948
bottom of page