top of page

Վերջերս ինչ-որ մեկը գլուխ էր գովում, որ Թրամփի WhatsApp-ի համարը ունեք․ բա զանգի՛ր. Մարուքյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 28
  • 1 min read

ree

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել  է․

«Երեկ առավոտյան հրապարակված իմ գրառումից հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, արձագանքեց Ալիևին, որը օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը նաև ՄԱԿ-ի ամբիոնից․

«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ–Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը։

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։ Բնականաբար, լինելու է բանավեճ նաև բովանդակության վերաբերյալ, որովհետև Ալիևի ընկալմամբ՝ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն։ Եվ այդ անհամաձայնությունները մեր ժողովրդին ներկայացվում ու վաճառվում են որպես «հաղթանակ» և «հաստատված խաղաղություն»։

Կարճ ասած՝


Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ կոնսենսուս չկա։

Այժմ, քանի որ Հայաստանն ի դեմս Փաշինյանի չի ստացել անվտանգության երաշխիքներ և չի պահանջել ստեղծել անվտանգության ապահովման ու վեճերի կարգավորման մեխանիզմներ, իսկ փաստացի առկա է ֆունդամենտալ խնդիր․ նա պարտավոր է զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Կարծես թե, հայտարարվել էր, որ դա է խնդիրների լուծման միակ միջոցը։

Վերջերս ինչ-որ մեկը գլուխ էր գովում, որ Թրամփի WhatsApp-ի համարը ունեք։ Բա զանգի՛ր…


Հենց WhatsApp-ով էլ զանգիր»։

1/2947
bottom of page