top of page

Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. 7 տուժածների վիճակը ծանր է

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 28, 2024
  • 1 min read
ree

Հուլիսի 27-ին, ժամը 21:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1973 թ.), Գ. Ղ.-ն (ծնված 1983 թ.), Մ. Կ.-ն (ծնված 1986 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2005 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

1/2948
bottom of page