top of page

Բաքվում կրկին պահանջել են «Զանգեզուրի միջանցքը»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 17, 2024
  • 1 min read
ree

Չկատարելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության ոչ մի կետ, որը փաստացի անվավեր է դարձել, Բաքուն Հայաստանից պահանջում է կատարել դրա իններորդ կետը և ապահովել Նախիջևանի հետ կապը։ Համապատասխան պահանջը Report-ին տված հարցազրույցում հնչեցրել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Հարցին, թե «Ինչ իրավիճակ է Զանգեզուրի միջանցքի նախագծի շուրջ», պաշտոնյան ասաց, որ «Ադրբեջանը շարունակում է ենթակառուցվածքային և տրանսպորտային կարևոր ծրագրեր իրականացնել օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Վերջին չորս տարիների ընթացքում Երևանը միայն փորձել է խոչընդոտել գործընթացին։ Հաշվի առնելով դա՝ Ադրբեջանը դիտարկել է նաև հաղորդակցությունների բացման այլընտրանքային ուղիներ։ Օրինակ, Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Իրանի տարածքով ճանապարհի և երկաթուղու կառուցման մասին, որը ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը կապացուցի, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, նշանակալի ներդրում ունի տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների զարգացման գործում»։Նրա խոսքով, «եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, նա պետք է կատարի իր պարտավորությունները»։

1/2946
bottom of page