top of page

Պետության կողմից ոչինչ չի ձեռնարկվում թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված գյուղերի և բնակչության պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ. Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 6
  • 1 min read
ree

Օրերս Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում նկարագրել եմ, թե 2020 թվականի պատերազմից հետո ինչպիսի խոցելի վիճակում են հայտնվել սահմանամերձ գյուղերը, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Պետության կողմից ոչինչ չի ձեռնարկվում թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված գյուղերի և բնակչության պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Շուրջօրյա կրակոցները ոչ թիրախային կամ մառախուղի հետևանք որակելով՝ հայկական կողմը առիթ է տալիս, որպեսզի թշնամին էլ ավելի լկտիանա։

Քիչ առաջ էլ տեղեկացանք, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ, ըստ նախնական տեղեկությունների, մոլորվելով հայտնվել են Ադրբեջանի տարածքում:

Այսպես է լինում, երբ իշխանությունները սեփական քաղաքացիների անվտանգությունը հոգալու փոխարեն զբաղված են լինում կեղծ և թշնամուն սպասարկող օրակարգեր տարածելով։

Կրակոցներ, գերեվարված քաղաքացիներ․ այսպիսին է սրանց բերած «Խաղաղության դարաշրջանը»»։

1/2948
bottom of page