ՊՊԾ գնդի «այլանդակ վարքագիծն ակնառու էր»․ «ՔՊ-ական ոհմակի լայնամասշտաբ գրոհին» միջամտելու փոխարեն փորձում էին զսպել ընդդիմադիրներին. Մինասյան
- Lilit

- Jul 8
- 1 min read

Շնաբարո դուրսպրծուկների գնահատումն այսօր ամբողջ ծավալով տեղի ունեցավ այստեղ. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով, իր իսկ խոսքով, «ՔՊ-ական ոհմակի լայնամասշտաբ գրոհը Արթուր Սարգսյանի և ընդդիմադիրների ուղղությամբ»։
Մինասյանը նշեց, որ ՊՊԾ գնդի «այլանդակ վարքագիծը ակնառու էր։ «Նրանք ոչ միայն չէին միջամտում, այլ նաև ընդդիմադիր հատվածին փորձում էին զսպել, որպեսզի մի շարք ՔՊ անբարոյականներ իրենց հայհոյանքները և հարվածները փորձեն տեղալ»,-ասաց նա։
Նա հաստատեց, որ անհայտ անձինք ևս մուտք էին գործել ԱԺ դահլիճ և ՊՊԾ-ն դա թույլատրել էր։
«Սա պատահական չէ, տեսնում եք դաշտում ինչ լայնամասշտաբ բարոյազուրկ հարձակում է... Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ-ն ինչպես պղծել է մեր սրբությունները, պղծում է նաև օրենսդիր մարմինը և այս պղծման հետ երկիրը, պետականությունը տանում են կործանման»,-ասաց նա։




















