top of page

Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Խաչատուրյանը կարևորել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթուղթը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 24
  • 1 min read

ree

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պանելային ելույթ-զրույց է ունեցել Կոնկորդիա համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Պանելային ձևաչափով Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, մեր տարածաշրջանի և ընդհանուր իրադրության ու մարտահրավերների մասին։

Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթի կարևորությանը՝ այն համարելով տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ արվող նշանակալի քայլ։ Նա ընդգծել է, որ գործընթացը կարևոր է նաև միջազգային գործընկերների ներգրավվածության ու աջակցության համատեքստում։

Հանրապետության նախագահը խոսել է նաև հայ-ամերիկյան համագործակցության հուշագրերի մասին, որոնք վերաբերում են արհեստական բանականության ոլորտին, ենթակառուցվածքային ներդրումներին և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

1/2947
bottom of page