top of page

«Մեր ժողովները ոչ թե փակ են, այլ դրանք շոու չեն». Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2
  • 1 min read

ree

«Պետք է հասկանալ՝ այս մարդն ինչ է ուզում, ինչ է անում։ Երեկ հերթական ցինիկ հայտարարություններն արեց, խոսեց կուսակցությունների ներքին ժողովրդավարության մասին, չեմ հասկանում՝ դա նրա ինչ գործն է։ Փորձում է միջամտել այլ կուսակցությունների ներքին քաղաքականությանը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին այն մասին, թե ՀՅԴ–ն իր կուսակցական ժողովները փակ է անցկացնում։

«Դաշնակցության պես ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում քիչ կա։ Մեր ժողովները ոչ թե փակ են, այլ դրանք շոու չեն, այդտեղ իրականում քննարկվում են մեր երկրի հարցերը, խնդիրները, ծրագրեր են մշակվում, մեկ մարդու շնորհանդես չէ, դրա համար են փակ տեղի ունենում»,–ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին այն մասին, թե շուտով ՀՅԴ–ն փակվելու է, Սաղաթելյանն ասաց.

«Գիտեք այս 135 տարվա մեջ ինչքան Նիկոլ Փաշինյաններ են եկել ու գանցել։ Դաշնակցույունը գաղափարախոսություն է, էություն, բովանդակություն՝ ժողովրդի ծոցից ծնված։ Մի օր իշխանության չլինի, տեսնենք քանի օր կդիմանա։ Հետք կտեսնենք՝ ով կփակվի, ով կմնա»։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ է անում հեղափոխություն անել, եթե դժգոհություններ ունեն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Ես այդ մասին շատ եմ ասել։ Թո՛ղ 24 ժամ դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները՝ ձերբայկալությունները, ճնշումները, ու կտեսնենք՝ ինքը կմնԱ՞, թե չէ։ Այսքան ճնշումներ գործադրեն, բռնություններ անեն, ով խոսի, տանեն կալանավորեն, հետո կանգնեն ասեն՝  բա ինչի՞ հեղափոխություն չեք անում։ Դրանով երկու նպատակ է հետապնդում. ասում է՝ եթե պատերի տակ չեն գյուլում և իշխանության եմ, ուրեմն ժողովուրդը համաձայն է ինձ հետ։ Բայց ինքը սխալվում է, ժողովուրդը համաձայն չէ։ Ինքը փորձում է սրանով ներքաշել այն բոլոր դավաճանությունների և հակապետական գործողությունների մեջ, որ ինքն իրականցնում է»։

1/2946
bottom of page