top of page

Իսկ մանր կաշառակերին քաղաքապետ սարքած քաղաքական ուժերը ասելիք չունե՞ն․ Թորոսյանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 21
  • 1 min read

ree

ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է․


«Իսկ մանր կաշառակերին քաղաքապետ սարքած քաղաքական ուժերը ասելիք չունե՞ն։ Գիտակցու՞մ են գոնե, որ ուղիղ քաղաքական պատասխանատվություն են կրում այդ կաշառակերության համար։


Չեն ուզում գյումրեցիներին և Հայաստանի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպես և ինչու մանր կաշառակերին դարձրին քաղաքապետ։


Թե կաշառք վերցնե՞լն էլ է աստվածահաճո արարք, ինչպես ռազմական հեղաշրջման կոչեր անելն ու տեռորիստական ակտեր նախապատրաստելը։


Հ.Գ. չնայած ու՞ր է այնտեղ քաղաքական ուժ, սովորական մաֆիոզ կլաններ են կամ ծաղրածուներ»,- գրել է նա։

1/2937
bottom of page