top of page

Ռուսաստանն էական ներդրում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Շոյգու

  • Writer: Lilit
    Lilit
  • 2h
  • 1 min read
ree

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն վստահ է, որՀայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի ներդրումը շատ կարևոր է, հաղորդում է TASS-ը։

«Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը ամեն ինչ արել է իրավիճակը կայունացնելու համար», - ասել է նա։

Խոսելով ԱՊՀ երկրներին սպառնացող վտանգների մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ Անդրկովկասում իրավիճակը նույնպես շատ ավելի կայուն է դարձել։

«Այստեղ մեծ վաստակ կա, որը բաժին է հասնում դրան մասնակցած երկրներին, ինչպես նաև այդ հարցում ներգրավված երկրներին։ Ես, բնականաբար, նկատի ունեմ Ռուսաստանը, քանի որ շատերը կարող են այն տպավորությունը ունենալ, որ միակ երկիրը, որը այս ամբողջ ընթացքում լուծել է ութերորդ կամ իններորդ հակամարտությունը՝ Միացյալ Նահանգներն է», - նշել է Շոյգուն։

1/2937
bottom of page