top of page

Հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից. պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 21
  • 1 min read

ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի 1-ին եռամսյակի կատարման հաշվետվությունում, ՀՀ ՊՆ-ին վերաբերող հատվածում նշվում է, որ «Պաշտպանական կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար» ծախսվել է 224.7 մլրդ դրամ:

Հաշվի առնելով, որ հսկայական ծախս էր, այն էլ մեկ եռամսյակի ընթացքում, իսկ թեման նաև բնակելի շենքերին էր վերաբերում, հարցում էի արել ՊՆ-ին` հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, որտեղ են բնակելի շենքեր կառուցվել և այլն:

Մտքումս այն հանգամանքն էր, որ հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից և ինձ թվաց, որ այդ ուղղությամբ պատշաճ գումար է հատկացվում:

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է: Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը:

Որպես հիշեցում տեղեկացնեմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ևս հույժ գաղտնի փաստաթուղթ է համարվում, սակայն բաց է պատգամավորների համար»:

1/2937
bottom of page