top of page

Մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ. քաղաքագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 21
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։ 

Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։ 

Սա այլևս անհնազանդություն չէ։ 

Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։ 

Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։ 

Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։ 

Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի»,- գրել է նա:

1/2937
bottom of page