top of page

Ծերուկն անտանելի է դառնում․ Արսեն Թորոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 22
  • 1 min read
ree

ՀՀ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Ծերուկն անտանելի է դառնում…



Ուրեմն ինչքան պետք է ատես սեփական երկիրդ ու ժողովրդիդ, որ լինելով քո երկրի առաջին նախագահ, հերիք չի մեղադրես սեփական երկրիդ պատերազմ հրահրելու մեջ, մի բան էլ 1.000 հոգով ավելացնես 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ կրկնելով Սերժի փեսա Միշիկի կողմից դաշտ նետված 5.000 զոհի թիվը և նոր զազրելի թեզ նետես դաշտ՝ 10.000-ից ավելի հաշմանդամ զինվորների մասին, այն դեպքում, երբ մենք պատերազմի հետևանքով ունենք մոտ 900 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից վերջույթների ամպուտացիայով 142 անձ, ովքեր պետական աջակցության շնորհիվ ապահովված են ժամանակակից պրոթեզներով և այլ աջակցող պարագաներով։



Ծերուկի և յուր թիմի անդունդն անհատակ է»,- գրել է  ՀՀ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

1/2948
bottom of page