top of page

Կրկին անձրև և ամպրոպ. ինչ եղանակ սպասել առաջիկայում

  • Writer: Lilit
    Lilit
  • May 21
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում այսօր և առաջիկա 2 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +29 աստիճանի։

1/2948
bottom of page