top of page

Հարկերի հետաձգում և տուրքի վերացում. փոփոխություններ են սպասվում սահմանային անցակետերում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 25
  • 1 min read
ree

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փաթեթի, որով նախատեսվում է զգալիորեն նվազեցնել Հայաստանի ցամաքային սահմանային անցակետերում առաջացող կուտակումները։ 


Հիմնական առաջարկվող փոփոխություններն են՝


- Օտարերկրյա մեքենաների վարորդները ճանապարհային և բնապահպանական հարկերը սահմանը հատելիս անմիջապես չեն վճարի. դրա համար կտրվի մինչև 15 օր ժամանակ։


- Կվերացվի սահմանին տարանցման հայտարարագրի համար գանձվող պետական տուրքը։



- Ճանապարհի անանցանելիության պատճառով 15 օրից ավելի ՀՀ-ում մնացած բեռնատարները կազատվեն այդ օրերի համար ճանապարհային հարկից։


Հավելենք՝ փոփոխությունները դեռ պետք է հաստատի Ազգային ժողովը։

1/2948
bottom of page