top of page

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում պատասխանել է ադրբեջանցիների հարցերին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 22
  • 1 min read

ree

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Հոկտեմբերի 22-ին հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։

Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրական ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման երկրորդ մասում պատասխանել եմ ներկաների հարցերին»:

1/2937
bottom of page