«Բաքվում Պուտինի քննարկման առանցքային հարցերից է եղել Վրաստանը»․ Հակոբ Բադալյան
- Lilit

- Aug 22, 2024
- 1 min read

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պուտինի Բաքու այցի առնչությամբ, ուշադրության առարկա պետք է լինի նաև այն, որ Ադրբեջանից վերադարձին նա ժամանել է Հյուսիսկովկասյան գոտի՝ Կաբարդինա-Բալկարիա, Հյուսիսային Օսիա-Ալլանիա, Չեչնիա: Ընդ որում, նշվում է, որ Պուտինը տասնամյակից ավելի չի եղել այդտեղ:
Նա որոշել է իջնել Մոսկվա վերադարձի ճանապարհի՞ն: Հազիվ թե: Այդ պարագայում կլինեն ժամեր, մինչդեռ Պուտինը մնացել է ավելի երկար և այցելել երեք դաշնային սուբյեկտ: Դա պարզապես «ճանապարհին իջնելու» հարց չէ:
Կարծում եմ, այստեղ առանցքային նպատակներից մեկը Վրաստանն է և այդ իմաստով, հյուսիսկովկասյան՝ Վրաստանին սահմանակից սուբյեկտներ Պուտինի այցը Ադրբեջան այցի շարունակությունն է: Ըստ իս, Բաքվում Պուտինի քննարկումների առանցքային հարցերից մեկը եղել է Վրաստանը, որտեղ հոկտեմբերին լինելու է խորհրդարանի ընտրություն, ընդ որում բավականին վճռորոշ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նշանակության ընտրություն:
Կարծում եմ, որ Պուտինը փորձել է Ադրբեջանին կամ դիմել Վրացական երազանքին աջակցելու, կամ առնվազն ընդդիմությանը չաջակցելու ակնկալիքով: Իսկ Ադրբեջանի այդ իմաստով ունի ազդեցության ռեսուրս:
Ի՞նչ դեր է հատկացված հյուսիսկովկասյան գոտուն, միարժեք բարդ է ասել: Գուցե դարձյալ աջակցության, իսկ հնարավոր է ընդհուպ պլան Բ-ի, եթե Արևմուտքին հաջողվի Վրաստանում իրականացնել իշխանափոխություն»:




















