top of page

Ուզո՞ւմ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել, մեխանիզմը քննարկենք, գնանք այդ նոր ընտրություններին. Տիգրան Ավինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 10, 2024
  • 1 min read
ree

Այս դահլիճում շարունակաբար տեղի է ունենում փաստերի խեղաթյուրում և մանիպուլյացիա: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս փաստաթղթի մեջ գրված է, որ ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո պարոն Երիցյանը բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից: Իսկ Երևանի ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում՝ 5 նիստերից՝ 4-ից: Պարոն Երիցյանը իմացել է, որ պարոն Թոխյանը բերելու է այս նախագիծը, հիմա ուզում եմ հասկանալ՝ այս կեղծ իրավական մանիպուլյացիներից կառչելու իմաստը որն է: Ասում են՝ Երևան քաղաքում տապալվել են աշխատանքները, գործադիր մարմինը լավ չի աշխատում, լո՞ւրջ եք ասում։ Երևան քաղաքում միայն այս տարի 50 փողոցում 52 կմ-ից ավելի նորոգման աշխատանքներ են արվել: Երևանի պատմության ընթացքում այդ ծավալի աշխատանք չգիտեմ Խորհրդային Միության ո՞ր տարում են արել: 200-ից ավելի բակային տարածքներում աշխատանքներ ենք անում, ե՞րբ էիք տեսել այդ ծավալի աշխատանք», - ասաց քաղաքապետը:

Ավինյանը նշեց, որ խնդիրներ մշտապես լինելու են, բայց իրենք գնում են դրանց լուծման ճանապարհով:

«Ձեր ավագանու անդամները խնդիր են բարձրաձայնում, բոլորի հետևից գնում ենք: ՔՊ-ն բոլոր վարչական շրջաններում առանձին-առանձին վերցրած ամենաշատ ձայներն է ստացել, ուզո՞ւմ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել: Եկեք մեխանիզմը քննարկենք, գնանք նոր ընտրությունների», - ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

1/2947
bottom of page