top of page

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է շարունակել եւ ունենալ «Ակադեմիական քաղաք» կանգառը. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 17, 2024
  • 1 min read
ree

Մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել եւ ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, հետագայում նաեւ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Կստացվի, որ այդ պարագայում կունենանք մետրոյի շրջանաձեւ երթեւեկությունը: Այսինքն մեզ հայտնի «վերջին կանգառ» հասկացությունը, ըստ էության, կարող է վերանալ եւ գնացքները կամ հակադարձ շարժումով, կամ նույն շարժումով կշարունակի իր ընթացքը»,-ասաց նա:

1/2946
bottom of page