top of page

Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա տուժած

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 6
  • 1 min read

ree

Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վ. Վաղարշյան փողոցի հատման վայրում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հերման Է.-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա էդգար Գ.-ի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

1/2951
bottom of page